Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը:🤝 Էմին Օհանյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան — Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:🤩 3-րդ խաղափուլից հետո արդեն ունենք միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 … Read more

Ես շատ երջանիկ եմ իմ թիմի համար, որն աշխատեց «շան պես», որպեսզի դուրս թողնի աշխարհի լավագույն թիմերից մեկին․ Բետանկուր

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալբասետե»-«Ռեալ» հանդիպման հերոսը Ժեֆտե Բետանկուրն է, որը դարձել է դուբլի հեղինակ և հաղթական գոլը խփել 94-րդ րոպեին։ Պատմական խաղից հետո «Ալբասետեի» հերոսը չի թաքցրել իր ուրախությունը․ «Սա այն է, ինչ երազում ես փոքր ժամանակ։ Ես շատ երջանիկ եմ իմ թիմի համար, որն աշխատեց «շան պես», որպեսզի դուրս թողնի աշխարհի լավագույն … Read more

Պատասխանատուն ես եմ. Արբելոան` «Ռեալի» պարտության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մամուլի ասուլիս է տվել «Ալբասետեից» կրած պարտությունից հետո, որի հետևանքով մադրիդցիները դուրս են մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ «Այս ակումբում նույնիսկ ոչ-ոքին ողբերգություն է համարվում, պատկերացրեք՝ ինչ է նշանակում նման պարտությունը։ Գիտեմ՝ մեր երկրպագուները նույնպես հիասթափված են։ Գիտակցում ենք իրավիճակի բարդությունը, և այստեղից միայն մեկ ելք կա՝ բարելավել խաղը։ Պատասխանատուն … Read more

Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն

16 Հունվար, 2026 20:14 Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն:Տեսանյութը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության:

Կցանկանայի Սպերցյանին տեսնել առնվազն «Լացիոյում»․ Բայրամյան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խաղի մասին։ «Էդուարդ Սպերցյանի խաղն առանձնացել է դեռ փոքր տարիքից: Նա մեծ աշխատանքի շնորհիվ դարձավ «Կրասնոդարի» ավագը և թիմին օգնեց հասնել չեմպիոնության: Սպերցյանը Կրասնոդարի խորհրդանիշներից մեկն է, նրան սիրում է ամբողջ քաղաքը։ Այդ ամենը նա … Read more

Ես ակումբի նախագահին բացատրելու ոչինչ չունեմ․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, ում նորամուտը թիմի ղեկին ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած սենսացիոն պարտությամբ (2:3), պատասխանել է այն հարցին, թե ինչպես է բացատրելու ձախողումը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Արբելոան նշել է, որ «Ռեալի» ղեկավարը լրացուցիչ բացատրությունների կարիք չունի, քանի որ քաջատեղյակ է ֆուտբոլային աշխարհի օրինաչափություններին։ «Ես ակումբի նախագահին բացատրելու ոչինչ … Read more

Հայկական ֆուտզալի հաջողությունների, Մխիթարյանի ու ազգային ստադիոնի մասին․ զրույց ՀՖՖ նախագահի հետ

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը մերձբալթյան երկու երկրներում՝ Լատվիայում և Լիտվայում, ու նաև Սլովենիայում: Ոչ հեռու անցյալում դժվար կլիներ հավատալ, որ Հայաստանը երբևէ այսպիսի հաջողություն կգրանցի, բայց այսօր դա փաստ է։ Փաստ է նաև, որ ֆուտբոլի մեր ազգային հավաքականին առայժմ չի … Read more

Խայտառակ կերպով իջանք հատակին․ «Ռեալի» ավագի կոշտ ինքնաքննադատությունը

Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած պարտությունից հետո հանդես է եկել ինքնաքննադատությամբ: «Մենք՝ և առաջին հերթին ես, չենք համապատասխանում այս ակումբի ակնկալիքներին։ Մենք խայտառակ կերպով իջանք հատակին։ Պետք է կարողանալ «դեմքով կանգնել» ու պատասխանատվություն ստանձնել նաև պարտության ժամանակ, և հիմա հենց այդ պահն է։ Գլխավոր պատասխանատուն մենք ենք՝ ֆուտբոլիստները։ Ավելացնելու շատ … Read more

ՀՀ շախմատի առաջնության երկրորդ տուրի արդյունքները

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ առաջնության երկրորդ տուրիում գրանցվել են հետևյալ արդյունքները: Հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Դավթյանը և Սարգիս Սարգսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Կարեն Գրիգորյան – Էմին Օհանյան խաղում: Տղամարդկանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 1.5 միավոր: Կանանց 81-րդ առաջնության երկրորդ … Read more

Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը նույնպես պետք է «կրակի». Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը հավատում է ընտրանու հաջողությանը։ «Որպես հայ և հավաքականի նախկին խաղացող՝ ես շատ ծանր եմ տանում Հայաստանի հավաքականի արդյունքները։ Բայց այնտեղ կան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ է պետք անել։ Թիմը երիտասարդ է։ Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը նույնպես պետք է «կրակի»։ Մենք տեսնում ենք Ուզբեկստանի և … Read more