Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ առաջնության երկրորդ տուրիում գրանցվել են հետևյալ արդյունքները:
Հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Դավթյանը և Սարգիս Սարգսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Կարեն Գրիգորյան – Էմին Օհանյան խաղում:
Տղամարդկանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 1.5 միավոր:
Կանանց 81-րդ առաջնության երկրորդ տուրում հաղթել են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:
Աննա Խաչատրյան – Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան – Անի Ավետիսյան և Մարիամ Ավետիսյան – Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի:
Կանանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 2 միավոր:
Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր։