Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը:

🤝 Էմին Օհանյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան — Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
🤩 3-րդ խաղափուլից հետո արդեն ունենք միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 միավոր։
⚡️ Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2 միավոր:

♟️ Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

🤝 Միակ ոչ-ոքին գրանցվեց Նվարդ Հայրապետյան — Լիլիթ Կասինյան խաղում:
🤩 3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, ովքեր ունեն 3 միավոր:
⚡️ Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment