Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը նույնպես պետք է «կրակի». Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը հավատում է ընտրանու հաջողությանը։

«Որպես հայ և հավաքականի նախկին խաղացող՝ ես շատ ծանր եմ տանում Հայաստանի հավաքականի արդյունքները։ Բայց այնտեղ կան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ է պետք անել։ Թիմը երիտասարդ է։

Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը նույնպես պետք է «կրակի»։ Մենք տեսնում ենք Ուզբեկստանի և Վրաստանի հավաքականների օրինակները. կարող եք դա սենսացիա կամ հրաշք անվանել, բայց դա հնարավոր է։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը նույնպես նման մեծ քայլ կանի։

Եթե հնարավորություն կա, խաղացողները պետք է մեկնեն արտասահման՝ փորձ ձեռք բերելու և աճելու համար»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Championat-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի հավաքականը չի կարողացել հաղթահարել ԱԱ-2026-ի որակավորման փուլի արգելքը՝ պարտվելով ընտրական 6 խաղերից 5-ում։

Leave a Comment