Ես շատ երջանիկ եմ իմ թիմի համար, որն աշխատեց «շան պես», որպեսզի դուրս թողնի աշխարհի լավագույն թիմերից մեկին․ Բետանկուր

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալբասետե»-«Ռեալ» հանդիպման հերոսը Ժեֆտե Բետանկուրն է, որը դարձել է դուբլի հեղինակ և հաղթական գոլը խփել 94-րդ րոպեին։

Պատմական խաղից հետո «Ալբասետեի» հերոսը չի թաքցրել իր ուրախությունը․

«Սա այն է, ինչ երազում ես փոքր ժամանակ։ Ես շատ երջանիկ եմ իմ թիմի համար, որն աշխատեց «շան պես», որպեսզի դուրս թողնի աշխարհի լավագույն թիմերից մեկին։ Ինը տարի առաջ ես ուզում էի թողնել ֆուտբոլը, իսկ այսօր տեսեք՝ որտեղ ենք»,-ասել է Բետանկուրը։

Leave a Comment