Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի արգենտինական «Բարակաս Սենտրալում»։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Գործարքը կայացել է վարձակալական հիմունքներով։ 29-ամյա Բրիասկոն «Բարակաս» է տեղափոխվել «Բոկա Խունիորսից»՝ անվճար և առանց հետագա գնման իրավունքի։ Նախորդ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստն անցկացրել էր «Խիմնասիա Լա Պլատայում»։ Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրականում»։ … Read more

​Սևիկյանը խոսել է «Ակրոնում» իր ապագայի մասին

«Ակրոնի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանն անդրադարձել է ակումբում իր հետագա կարիերային։ «Ակրոնի» հետ պայմանագրիս ավարտին դեռ կես տարի կա։ Հետո կտեսնենք», — նշել է Սևիկյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը «Ակրոնում» հանդես է գալիս վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին»։ Վարձակալական համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։ ​Ընթացիկ … Read more

Ինչպե՞ս է Պերեսն արձագանքել երկրպագուների՝ իր հրաժարականի պահանջին

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի արձագանքը երկրպագուների բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ Լա Լիգայի 20-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ երկրպագուները վանկարկումներով պահանջել էին ակումբի նախագահի հրաժարականը։ Սակայն, ինչպես հայտնում է Madrid Zone-ը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տիրող դժգոհության ալիքը այնքան էլ չի անհանգստացրել Պերեսին։ Ըստ աղբյուրի՝ տրիբունայում գտնվող նախագահը, լսելով վանկարկումները, ժպտալով հարցրել … Read more

Ֆլիկը խիստ քննադատության է ենթարկել «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է Լա Լիգայի 20-րդ տուրի արտագնա խաղը «Ռեալ Սոսյեդադի» հետ, որում կատալոնացիները պարտվել են 1:2 հաշվով։ Մարզիչը խիստ քննադատության է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և վերլուծել թիմի խաղը։ Խաղի ընթացքում մրցավարը VAR-ի միջամտությունից հետո չեղարկել է «Բարսելոնայի» երկու գոլը։ Չնայած Ֆլիկը սովորաբար դրական է արտահայտվում իսպանական … Read more

Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ․ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են առավելագույնը ներդնել ուսումնամարզական հավաքներին, որպեսզի մրցաշրջանի վերսկսումից հետո դրսևորեն իրենց լավագույն որակները։ «Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Դուբայում (ԱՄԷ)։ «Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ավելի շատ փորձ ու վստահություն, թիմում … Read more

«Այնտրախտը» երազում է Խաբի Ալոնսոյին հրավիրելու մասին

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Դինո Տոպմյոլերի պաշտոնանկությունից հետո դիտարկում է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի թեկնածությունը։ Թեև թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում, բայց գործարքի հավանականությունը չափազանց փոքր է։ Գերմանիայում լուրեր են շրջանառվում Խաբի Ալոնսոյի հնարավոր վերադարձի մասին, այս անգամ՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզչի պաշտոնում, որը թափուր է մնացե Դինո Տոպմյոլերի հեռացումից հետո։ Ըստ Bild-ի տեղեկությունների Տոպմյոլերի հեռացման … Read more

Կվերադառնամ ապրիլ-հունիս ամիսներին․ Տոպուրիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիան X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, թե երբ է նախատեսում վերադառնալ օկտագոն։ Հիշեցնենք, որ նա կարիերայում դադար էր վերցրել ընտանեկան լուրջ խնդիրների պատճառով։ Գործընթացը կապված է եղել ամուսնալուծության, ինչպես նաև նախկին կնոջ կողմից իրեն ուղղված ընտանեկան բռնության և շորթման մեղադրանքների հետ։ «Կվերադառնամ ապրիլ-հունիս ամիսներին։ Կմենամարտեմ Փիմբլեթ … Read more

Ֆլիկը հուսով է, որ 18-ամյա ֆուտբոլիստը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրել է դիրքորոշումը թիմի 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի վերաբերյալ։ Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե երիտասարդ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ, գերմանացի մասնագետը հայտնել է, որ հույս ունի նրան տեսնել կատալոնական ակումբի կազմում։ «Հույս ունեմ, որ նա կմնա։ Իմ դիրքորոշումը հստակ է, թեև ֆուտբոլում երբեք չես կարող կանխատեսել, թե … Read more

Ֆլորենտինո, հեռացի՛ր․ «Ռեալի» երկրպագուների պահանջը

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ տնային հանդիպման ընթացքում (2-0) իրենց դժգոհությունն են արտահայտել ակումբի ղեկավարության դեմ։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են․ «Ֆլորենտինո, հեռացի՛ր»։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը ակումբը ղեկավարում է 2009 թվականից։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թվականներին։ Երկրպագուների զայրույթը պայմանավորված … Read more

Հայաստանի շախմատի առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:   Տղամարդկանց առաջնությունում 7-րդ խաղափուլի զույգերն են՝ ՄԳ Մանուէլ Պետրոսյան — ՄՎ Արթուր Դավթյան ՄԳ Մամիկոն Ղարիբյան — ՄԳ Էմին Օհանյան ՄՎ Արսեն Դավթյան — ՄԳ … Read more