Էժան էլեկտրաէներգիա կլինի՞, թե՞ ոչ

Սփոփանքի խոսք՝ Ամանորը խավարում դիմավորած բնակիչներին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իշխանության հմուտ կառավարման շնորհիվ վերջին վեց ամսում էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի հազվադեպ են դարձել, իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է ՀԷՑ-ի նախկին ղեկավարությանը։ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, սակայն, այս մեղադրանքներին ի պատասխան նշում է՝ Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը … Read more

ՀԷՑ-ի «կծիկ»-ի նոր թելերը․ ինչ նոր թվերի շուրջ  է իշխանություն-նախկին սեփականատերեր բանավեճը

2026-ը մթության մեջ ու չջեռուցվող տներում դիմավորած հարյուրավոր քաղաքացիներից ներողություն է խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նկատում՝ եթե ամիսներ առաջ պետությունը չվերցներ ՀԷՑ-ի կառավարումը, այդ մարդկանց թիվն առնվազն երկու անգամ ավելի կլիներ․ «Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք  նախորդիվ շրջանում … Read more

Սնանկացող «Ռուսական երկաթուղիներ»-ը փաստի առաջ է կանգնեցնում հայկական երկաթուղուն

Հարավային Կովկասի ապաշրջափակման թեման և ակտիվ աշխատանքները հատկապես TRIPP ծրագրի իրագործման ուղղությամբ, աստիճանաբար հանրության ուշադրությունը սևեռում են երկաթուղային ցանցի վիճակի և հնարավոր լայնածավալ շահագործման խնդիրների վրա։ Մինչ Հայաստանը շտապում է նախապատրաստել իր տարածքը ապաշրջափակման համար, հայտնի է դարձել ադեն գոյություն ունեցող երկաթգծային ցանցի կոնցեսիոն կառավարչի ֆինանսական մեծ խնդիրների մասին։ Պարզ ասած՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կանգնած … Read more

Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար Կիևը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսական զինուժը անցած գիշեր հարվածել է Կիևին ու Լվովին, կան զոհեր ու վիրավորներ։ Լրատվամիջոցները գրում են, որ Կիևում անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Զոհվել է մոտ չորս մարդ։ Ռուսական ուժերը «Օրեշնիկ» հրթիռներով հարվածել են գազի հանքավայրին։ Լվովի որոշ շրջաններում վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը խափանվել է։ … Read more

Կառավարության 2026 թվականի առաջին նիստը. ամփոփումներ և որոշումներ

ՀԷՑ-ի աշխատանքից մինչև եկեղեցու բարենորոգմանը վերաբերող հարցեր, որոնց պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը դարձյալ սաղմոսներից մեջբերումներ արեց. տարվա առաջին ճեպազրույցն էր Կառավարությունում։ Իսկ 2026 թվականի առաջին նիստն անցավ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ, նոր ծրագրերի ներկայացմամբ և որոշումներով:

Գրենլանդիայի զավթումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը. Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսեն

Մոլորակի ամենամեծ կղզին՝ ախորժալի պատառ Դոնալդ Թրամփը բնավ առաջին ամերիկացի նախագահը չէ, որը ցանկացել է Վաշինգտոնի հսկողության տակ առնել աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան: Ամերիկացիներն այդ մասին մտածել են դեռ 1867 թվականին, երբ պետքարտուղար Ուիլյամ Սթյուարթը Կոնգրեսին կոչ է արել գնել տարածքը, սակայն գաղափարը մերժվել է: Ամերիկացիները Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1946-ին Հարի Թրումենի նախագահության օրոք Գրենլանդիայի … Read more

«Կարծես Հիմալայների վրայով քայենք», «չգիտես որտեղ դնես ոտքդ, որ բարեհաջող տեղ հասնես»․ Երևանում մերկասառույցի հետ «կռիվը» շարունակվում է

Նոր տարվա առաջին գիշերը եկած ձյունն արդեն մեկ շաբաթ Երևանի բնակիչների համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Չմաքրված կամ վատ մաքրված են մնում հատկապես ծայրամասային թաղամասերի մայթերը, բակերը։ «Ռադիոլուր»-ը շրջել է Երևանի վարչական շրջաններով ու լսել բնակիչներին։ Հարցախույզի բոլոր մասնակիցները նշել են, որ մաքրված են փողոցների՝ միայն երթևեկելի հատվածները, իսկ հետիոտները, հատկապես տարեցները դժվարությամբ են տեղաշարժվում, … Read more

ՀՀ-ն ու Ադրբեջանը ապրանքների ցուցակ են փոխանակել՝ ով ինչ կարող է վաճառել․ Փաշինյանի նոր շեշտադրումները

2025-ի տարեվերջին ադրբեջանական Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրակարգում ոչ միայն սահմանազատման հարցն էր, այլ՝ տնտեսական կապերի և առևտրի։ Այս պահի դրությամբ Ադրբեջանն իր արտադրանքի արդեն երկրորդ խմբաքանակն է ուղարկում Հայաստան։ Կողմերի միջև քննարկումներ են․ թե ինչ ապրանքատեսակներ կարող են փոխադարձաբար հետաքրքիր լինել։ Այս լուրը 2026-ի իր առաջին ճեպազրույցում հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ … Read more

Թեհրանը տարածաշրջանային բալանսավորման օղակ է․ վերլուծաբանը կարևորում է Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համար։ Նշվում է, որ նախատեսվում է իրանցի դիվանագետի հանդիպումը հայ պաշտոնակցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների գործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության … Read more

Ինչի մասին է լռում Մոսկվան, կամ պարտքեր կուտակած «Ռուսական երկաթուղիների» դուստր ՀԿԵ-ին սպասվո՞ւմ է ՀԷՑ-ի ճակատագիրը

Հայաստանը շտապում է տարածաշրջանի կապուղիները ապաշրջափակելու հարցում և գործնական առաջարկներ է ուղղում տարբեր շահագրգիռ կողմերի։ Հայ-ամերիկյան TRIPP ծրագրին առնչվող փաստաթղթերի քննարկումներին զուգահեռ՝ Հայաստանը կոնկրետ առաջարկ է արել Ռուսաստանին, որը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարիչն է այս պահին ու նաև ցանկություն է հայտնել որևէ մասնակցություն ունենալ տարածաշրջանային նոր ծրագրերին։  Հայաստանի երկաթուղային ցանցի հարցում Հայաստանը ունի տարբեր … Read more