«Կարծես Հիմալայների վրայով քայենք», «չգիտես որտեղ դնես ոտքդ, որ բարեհաջող տեղ հասնես»․ Երևանում մերկասառույցի հետ «կռիվը» շարունակվում է

Նոր տարվա առաջին գիշերը եկած ձյունն արդեն մեկ շաբաթ Երևանի բնակիչների համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Չմաքրված կամ վատ մաքրված են մնում հատկապես ծայրամասային թաղամասերի մայթերը, բակերը։ «Ռադիոլուր»-ը շրջել է Երևանի վարչական շրջաններով ու լսել բնակիչներին։

Հարցախույզի բոլոր մասնակիցները նշել են, որ մաքրված են փողոցների՝ միայն երթևեկելի հատվածները, իսկ հետիոտները, հատկապես տարեցները դժվարությամբ են տեղաշարժվում, հաճախ էլ սայթաքում են, ընկնում ու վնասվածքներ ստանում։

Leave a Comment