Սփոփանքի խոսք՝ Ամանորը խավարում դիմավորած բնակիչներին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իշխանության հմուտ կառավարման շնորհիվ վերջին վեց ամսում էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի հազվադեպ են դարձել, իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է ՀԷՑ-ի նախկին ղեկավարությանը։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, սակայն, այս մեղադրանքներին ի պատասխան նշում է՝ Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Սամվել Կարապետյանի միջամտությամբ։
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նոր մեղադրանքներ է հնչեցրել Կարապետյանների հասցեին՝ հայտարարելով, թե նրանք տարիներ շարունակ թալանել են Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի։