Մեկ պատերազմ, երկու ուղղություն — Հայաստանի Հանրային Ռադիո

ՑԱԽԱԼ-ը ցամաքային գործողություն Է սկսել

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ներառում Է մեկը մյուսի հետ անմիջականորեն կապված և մեկը մյուսից բխող երկու ռազմական բաղադրիչ՝ առաջինը բուն հարվածներն են Իրանի ռազմական թիրախներին, պահեստներին, զորամասերին, միջուկային հետազոտությունների և միջմայրցամաքային հրթիռների արտադրության կենտրոններին, երկրորդը՝ Լիբանանի հարավում Իրանի գաղափարական, ռազմական և ֆինանսական աջակցությամբ գործող «Հըզբոլլահի» վրա Իսրայելի գրոհներն են:

Իսրայելը ցամաքային գործողության Է անցել Լիբանանի հարավային տարածքում: ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի 91-րդ դիվիզիան հասցեական հարվածներ Է հասցնում Հըզբոլլահի հենակետերին:

Լիբանանում զոհվել Է ավելի քան 850 մարդ

«Հըզբոլլահը» հարվածներ Է հասցնում Իսրայելի հյուսիսային ավաններին: ՑԱԽԱԼ-ը մոտ 100 հազարի հասնող զորամիավորում Է մոտեցրել Լիբանանի սահմանին և այդ երկրի հարավում ապրող մարդկանց կոչ Է արել անհապաղ հեռանալ բնակավայրերից:

Լիբանանում մարդասիրական ճգնաժամն Էլ ավելի Է սրվել, զոհվել Է ավելի քան 850 մարդ, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցել Է 850 հազարը:  

Անցած շաբաթավերջին համացանցում ասեկոսեներ են տարածվել այն մասին, թե Իսրայելի վարչապետն, իբբ, մահացել Է: Քննարկումները մեծ արձագանք են ստացել որոշ երկրներում:

Նեթանյահուի ձեռքին… վեց մատ

Տարածված վիդեոնյութերի նույնիսկ մակերեսային վերլուծությունը վկայում Էր, որ հոլովակը պատրաստվել Է արհեստական բանականության կիրառմամբ, ընդ որում, սիրողական մակարդակով, քանի որ վարչապետի ձեռքին վեց մատ Էր:

Բենյամին Նեթանյահուն ստիպված Էր ապացուցել, որ նրա մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են, իսկ ձեռքին հինգ մատ Է:

Ահա դրվագ վարչապետի և նրա օգնականի երկխոսությունից:

Նեթանյահու. «Ես մեռնում եմ սուրճի համար։ Գիտե՞ք, ես սիրում եմ իմ ժողովրդին, նրանց պահվածքը հիանալի է։ Ուզո՞ւմ եք հաշվել  մատներս»։

Օգնական՝ «Կարո՞ղ եք մեզ ցույց տալ»։ Նեթանյահու. «Ահա,  տեսա՞ք»։

Օգնական՝ «Շատ լավ»։

Նեթանյահու. «Դե, լավ մնացեք»:

Թրամփը չգիտի, թե ով կլինի Իրանի բանագնացը

Պատերազմը շարունակվում Է, ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Իրանում ավելի քան 1300 մարդ Է զոհվել:

Իսրայելում զոհերի թիվը 12 Է, սպանվել Է առնվազն 13 ամերիկացի զինծառայող, որոնցից 6-ն Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով:

Դոնալդ Թրամփն իրեն ուղեկցող լրագրողներին նախագահական օդանավում ասել Է, թե Իրանի հետ բանակցելու նախապայմանը հստակ Է՝ այդ երկիրը չպետք Է ունենա միջուկային զենք:

Թրամփն ասել Է, որ իրանական կողմը երազում Է բանակցությունների մասին, բայց ինքը դեռ չգիտի, թե ում հետ կարող Է բանակցել:

«Ես չգիտեմ՝ ուզում եմ արդյոք գործարք կնքել Իրանի հետ, որովհետև գիտեք ինչ, նախևառաջ ոչ ոք նույնիսկ չի պատկերացնում, թե ում հետ գործ ունենք, նրանց ղեկավարության մեծ մասը սպանվել է, այնպես որ ես նույնիսկ չգիտեմ՝ ուզո՞ւմ ենք գործարք կնքել, թե՞ ոչ»,- ասել Է նախագահը։

Մշակութային ժառանգությունը՝ պատերազմի զոհ

Իրանի մշակութային ժառանգության նախարարությունը երեկ հայտարարել Է, որ այս պատերազմի ընթացքում վնասվել կամ ոչնչացվել Է մշակութային և պատմական արժեք ունեցող ավելի քան 50 վայր և հաստատություն:

Գերատեսչության փոխանցմամբ, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են մզկիթներ, շուկաներ, թանգարաններ, տաճարներ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Սպահանում, Քերմանշահում և Քրդստանի ու Լորեստանի գավառներում:

Leave a Comment