Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին

Իսլամական Հանրապետությունը նաև առժամանակ հրաժարվել ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլից   Իրանի Զինված ուժերն ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման պատճառով վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը. այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ- Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Լիբանանում զինադադարի կապակցությամբ հայտարարել է, … Read more

Թրամփը կարող է նոր փոխզիջումների գնալ Իրանի հարցում. Politico – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է ավարտել հակամարտությունը, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Պարսից ծոցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Ես կարծում եմ՝ նա կգնա նոր փոխզիջումների… Նա լուրջ է բանակցությունների հարցում եւ շատ է ցանկանում, որ դա ավարտվի, բայց իրանցիներն առայժմ հրաժարվում են տալ այն, ինչ նրան պետք … Read more

Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները. 2

Սկիզբը՝ այստեղ  Ինչ նկատի ունի ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ ռազմական հանցագործ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը… Թրամփն իր այս հայտարարությամբ ակնարկում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Բուշերի Ատոմային էլեկտրակայանին հրթիռա-ռմբային հարվածը, … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի … Read more

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցում քննարկել են Պարսից ծոցում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Պարսից ծոցի շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական հետընթացի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման … Read more

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ – Live News

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռնատար նավ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացվող հարձակումների 88-րդ ալիքի շրջանակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը: «Այս գրոհի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմին պատկանող Express Halfong բեռնատար նավին Պարսից ծոցում»,- ասվում է ԻՀՊԿ … Read more

Կղզիների շուրջ հնարավոր բախումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի. Իրանն ահազանգում է

Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարությունը՝ միաժամանակ և՛ զգուշանալու, և՛ զգուշացնելու նշաններով։ «Որոշ տվյալներով՝ Իրանի թշնամիները տարածաշրջանային պետություններից մեկի աջակցությամբ պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը։ Թշնամական բոլոր տեղաշարժերը մեր զինված ուժերի լիարժեք հսկողության տակ են։ Եթե նրանք հատեն այդ գիծը, տարածաշրջանային այդ պետության բոլոր կենսական ենթակառուցվածքները, առանց բացառության, կդառնան անողոք … Read more

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից – Live News

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների: Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են … Read more