
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցում քննարկել են Պարսից ծոցում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Պարսից ծոցի շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական հետընթացի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը։