Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին – Live News

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են ԱԽ-ից։ Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների … Read more

«ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին». կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է … Read more

ՊՆ-ը ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը – Live News

2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև … Read more

Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության մասին

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և … Read more

Նարեկ Ապիտոնյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ Ո Ւ ՄN 3 – Ա ՆԱՐԵԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ինմասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԵրևան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

Նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա. Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում տեխնիկական հագեցման ծրագրեր են իրականացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին: Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են … Read more

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»(Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ … Read more

Պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը. Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի … Read more

«Ուզում ենք, որ Հայաստանը լինի նաև ստեղծագործ». Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական … Read more

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում. World Travel Index

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Հենց այսպես էլ զարգանում ենք: Ըստ World Travel Index-ի՝ Հայաստանը 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 ինդեքսով։ Հ.Գ. Ռոտերդամին ասեք՝ էս կազմակերպությանը մի նամակ գրի»,- գրել է նա: Related Post navigation