Արմեն Գրիգորյանի ունեցվածքը` պաշտոնը լքելուց հետո․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2026 Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2018թ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2020թ․ հուլիսին։ Գրիգորյանը ունի նաև «Տոյոտա մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ․ արտադրության, որը գնել է 2023թ-ի հունիսին։ Տարեվերջին … Read more

Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»․ «Ժողովուրդ»

13 Օգոստոսի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գուցե չվերանշանակի Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այս պահին վերջնական որոշման մասին չի հայտարարվել, սակայն կան տեղեկություններ, որ Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»։ … Read more

ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին – Live News

Ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։  Բարձր եմ գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակցիս … Read more

Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել … Read more

Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։ Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։ 90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ … Read more

Քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

Մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ապրիլի 13-ին ընդունել եմ Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:Ողջունել եմ տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին – Live News

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են ԱԽ-ից։ Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների … Read more