ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը: Ի թիվս այլ … Read more

Վահան Կոստանյանն անդրադարձել է TRIPP ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորություններին

Հունվարի 8-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող … Read more

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր

Հունվարի 8-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։ Վահան Կոստանյանը և Մաջիդ … Read more

Ի՞նչ ապրանքներ են մտել Հայաստան Ադրբեջանով և թե որքա՞ն՝ մանրամասնում է նախարար Պապոյանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառում է արել՝ ներկայացնելով վերջին շրջանում Ադրբեջանով Հայաստան մտնող ապրանքների տեսակն ու քանակը։ Նա մասնավորապես գրել է․ «2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան … Read more

Այլևս հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի․ Փաշինյան ·

Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե բացառություն կլինեն այն դեպքերը, երբ որ կա աշխատանքային կամ ինչ-որ այլ անհաղթահարելի պատճառ, և երկրորդը՝ հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի։ Ինչո՞ւ, … Read more

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը

Հունվար 08,2026 21:12 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more

ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին: Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է Գրասենյակի առաջնահերթություններն … Read more

Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները – Live News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more

Երկուստեք ընդգծվել է Հայաստան–Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ … Read more

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, … Read more