Երկու հեռուստաընկերություն պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ին – Live News

«5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների տնօրենները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ են եթերաժամանակ տրամադրել «Շողակաթ» հեռուստաընկերությանը։ «Որպես առաջարկ և հայտարարություն՝«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,-տեղեկացրել է տնօրեն Հարություն Հարությունյանը։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանն էլ հայտարարել է. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա … Read more

Կառավարությունը լուծարում է «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը իրականացնող ընկերությունը

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը: Նշենք, որ այս ընկերությունն է իրականացնում «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թվականի հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-329-Ն օրենքը։ Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում այդ փո­փոխու­թյամբ առաջարկվում էր … Read more

Սրանց պատկերացրած իրական Հայաստանում «հորս արեւ քեֆ ենք անումն» է հոգեւոր-մշակութային հավատամքը. Լիլիթ Գալստյան

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողի լիցենզիայից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել էր՝ ինչո՞ւ պետք է Հայ Առաքելական եկեղեցին առանձին հեռուստաալիք ունենա, իսկ մյուս կրոնական կազմակերպությունները՝ ոչ, ինչը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից: Հարցրինք՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորի դիտարկումը տեղին … Read more

«Շողակաթի» ոչ թե հեռարձակման-չհեռարձակման հարցն է, այլ պետական ֆինանսավորման․ Մխիթար Հայրապետյան

««Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու նոր մրցույթին, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվի»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով նախագծի հեղինակների հետ իրենց քննարկումներից եզրակացրել է, որ որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ «Պետք է սլոթը … Read more

«Շողակաթը» կզրկվի հանրային հեռարձակման հնարավորությունից․ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց օրենքը

Հոկտեմբեր 24,2025 17:59 ԱԺ-ն քիչ առաջ արտահերթ նիստով ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ ձայների 58 «կողմ» 11 «դեմ» հարաբերակցությամբ։ Նշենք, որ նստաշրջանի սկզբից այն քննարկվում է։ Շատ մտահոգություններ հնչեցին, որ այս նախագիծը հենց ուղղված է «Շողակաթ» հեռուստաալիքը եթերազրկելուն՝ հանրային հեռարձակման հնարավորությունից զրկելուն: ՔՊ-ականներն էլ … Read more

Իշխանությունը «Շողակաթը» փակելու մասին նախագիծն արագացված կարգով է քննարկում՝ արտահերթ նիստով

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում երեք հարց է։ Մասնավորապես կքննարկվի այս նստաշրջանում արդեն առաջին ընթերցմամբ ընդունված ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Շատերը մտահոգություն ունեն, որ սա «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու համար նախագիծ է։ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե մյուս երկու հարցերը … Read more

«Շողակաթի» դեմ պայքարը, պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, ինչ կատարվում է այսօր, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և խոսքի ազատության հիմնարար իրավունքին։ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու իշխանությունների ցանկությունն ու որոշումը բոլորիս համար արդեն շատ ակնհայտ է։Քանի որ իշխանությունները արդեն նեղություն էլ չեն քաշում ու չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական մտադրություններն ու … Read more

«Շողակաթ» հեռուստաալիքը փակելու մասին նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից ԱԺ-ն քննարկում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ այն ընդունեց ձայների՝ 63 «կողմ» և 31 «դեմ» հարաբերակցությամբ։ Հիշեցնենք, որ մտահոգություններ կան՝ նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։ Թագուհի Ղազարյանը երեկ փաստացի հաստատել էր, որ իրենց նպատակը «Շողակաթի» … Read more

«Շողակաթ»-ի եթերազրկումն արվում է ձեր անունից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հոկտեմբեր 22,2025 15:56   Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը առաջին ընթերցմամբ դրական քվեարկեց մի օրինագծի, որն անթաքույց ուղղված է «Շողակաթ» հեռուստատեսությանը հանրային հեռարձակման հաճախականությունից եթերազրկմանը, որով նաեւ սահմանափակվելու է «Համատես ավետարաններ» հաղորդաշարի հասանելիությունը։ Սա ի գիտություն ձեզ, հաղորդաշարի սիրելի՛ հետեւորդներ։ Հ.Գ. Այս եթերազրկումն արվում է ձեր անունից։ Համաձայն «Հեղինակային … Read more

«Եթե նպատակահարմար են գտնում կրթական, մշակութային ծրագիր չունենալ, երբ հայտարարված է «Կրթությունը նորաձև է» շարժում, մի քիչ անտրամաբանական է. Մանյա Ղազարյան. «Հետք»

«Հետք». Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։ Հանրային տիրույթում արդեն քննարկվում է, որ այս օրենքի նախագիծն ուղղված է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ, և նպատակ է հետապնդվում հեռուստաընկերությանը զրկել եթերից: «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա … Read more