
««Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու նոր մրցույթին, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվի»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով նախագծի հեղինակների հետ իրենց քննարկումներից եզրակացրել է, որ որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։
«Պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի։ Մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է սլոթն ու շարունակելու է հեռարձակվել՝ թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե ցանցային օպերատորների։
Հայաստանի կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ «Շողակաթի» հեռարձակման դադարեցման հարց չի եղել»,- ասել է Մ. Հայրապետյանը։