Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Այսօր՝ ժամը 19.12-ին, ՆԳՆ 112 ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել: Մեկնել է ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և ՀՓԱԿ հերթապահ խումբը։

ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրությունների մասին կարևոր տեղեկություններ

Ներքին գործերի նախարարության (mia.gov.am) և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (migration.mia.gov.am) պաշտոնական կայքերի «Տեղեկատվական կենտրոն» բաժինների «Ընտրություններ» ենթաբաժիններում արդեն հրապարակված են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները։ Այս մասին տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ «Այդ ենթաբաժիններում կարող եք ծանոթանալ ընտրական գործընթացին առնչվող մանրամասն բացատրություններին, ինչպես նաև ներբեռնել դիմումների և հայտարարությունների օրինակելի … Read more

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մարտի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլու գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արամ Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը, որը աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման և կարողությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով գործընկերության ընդլայնման ուղղություններին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է … Read more

Արմավիրում մեքենայից հայտնաբերվել է որսած 75 տափաստանային արտույտ․ վարորդը ձերբակալվել է

Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։ Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է … Read more

Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 51-ամյա կին – Live News

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ։Նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` … Read more

Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտվել

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել։

Ո՞վ է իրականում սպասարկում հանցագործությունները Հայաստանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Քենիայի Հանրապետության փոխոստիկանապետ, «Քոչարի» կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյանն է։   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները. «Իշխանություն»

24 Փետրվարի, 2026 Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը: ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը … Read more

Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի

23 Փետրվարի, 2026 Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները … Read more

Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան

19 Փետրվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր … Read more