Քաղաքացին ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Հայտնում են ՆԳՆ-ից: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, «Մակարով» տիպի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» և «Մ-75» տիպի … Read more

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարեկանից նույնականացման քարտը դարձնել պարտադիր • Tribune.am

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման … Read more

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել … Read more

Ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն․ իրազեկում (տեսանյութ) – Live News

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով։ Թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար և հասանելի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Դիմումը հաստատվելուց հետո հնարավոր է ընտրել այցելության օրը, վայրը և ժամը։ Այցի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։ ՀՀ քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ … Read more

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 98 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 520, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 536, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 223, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 131 և 1535 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 117-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 108-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 261 … Read more

Հրապարակվել է ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ … Read more

Նոր կենսաչափական անձնագիրը կլինի կարմիր (տեսանյութ) – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն … Read more

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 176 ոչ սթափ վարորդ

Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 673, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 527, վարելիս … Read more

Ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման … Read more

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունն իրազեկում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն … Read more