Ղազախստանը խարդախության համար հետախուզվողին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Մ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 53-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 51-ամյա կին – Live News

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ։Նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` … Read more