Արմավիրում մեքենայից հայտնաբերվել է որսած 75 տափաստանային արտույտ․ վարորդը ձերբակալվել է

Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։ Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է … Read more