ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրությունների մասին կարևոր տեղեկություններ

Ներքին գործերի նախարարության (mia.gov.am) և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (migration.mia.gov.am) պաշտոնական կայքերի «Տեղեկատվական կենտրոն» բաժինների «Ընտրություններ» ենթաբաժիններում արդեն հրապարակված են ՀՀ Ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները։ Այս մասին տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Այդ ենթաբաժիններում կարող եք ծանոթանալ ընտրական գործընթացին առնչվող մանրամասն բացատրություններին, ինչպես նաև ներբեռնել դիմումների և հայտարարությունների օրինակելի ու հաստատված ձևերը։

Տեղեկատվությունը նախատեսված է ինչպես ընտրող քաղաքացիների, այնպես էլ ընտրական գործընթացում ներգրավված անձանց համար՝ ապահովելու թափանցիկ, կազմակերպված և օրինական ընտրական գործընթաց։

Խնդրում ենք հետևել պաշտոնական կայքերին՝ ժամանակին և հավաստի տեղեկություններ ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment