Հակակոռուպցիոնի երկար պատասխանելու պատճառով ՔՊ-ին հարց տալու ժամանակ չմնաց

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» … Read more

Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը. «Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական … Read more

ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար,  դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո … Read more

Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել ընդհանուր օրակարգ․ հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ․ «2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ: «Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական … Read more

Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը – Live News

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։ Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ … Read more

Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի … Read more

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի առանձնահատկության պատճառով ընդդիմությունը խորհրդարանում պարտադիր ստանում է առնվազն մեկ երրորդը, ուստի իշխող ուժը միայնակ չի կարող փոխել Սահմանադրությունը։ Թերթի փոխանցմամբ՝ այս արգելքը շրջանցելու համար փորձվեց սատելիտների ինստիտուտը. առավել ակնհայտը Գուրգեն Սիմոնյանն էր, որին, ըստ հրապարակման, պետք է ներկայացվեր որպես «ընդդիմադիր» և խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին … Read more

Մեր խնդիրը խորհրդարանում ներկայացված լինելը չէ, այլ Փաշինյանին հեռացնելը․ Սամվել Կարապետյան 

Հունիսի 7-ին կայացած ընտրությունները լիովին տապալված և կեղծված են։ Այս մասին հայտարարել է գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։ Ճնշման և ահաբեկման պայմաններում ընտրություններ չեն անցկացվում. մարզերում ձերբակալվել են մեր 780 համակարգողները, հիշեցրել է Կարապետյանը։ Նա նշել է, որ կուսակցությունը դիմել է ԿԸՀ, ապա կդիմի նաև ՍԴ։ Պահանջն … Read more

Նիկոլն ազնիվ էր․ պարզ ասաց՝ կլինեն զիջումներ, անկլավների հարց, իսկ ժողովուրդը լսեց ու ձայն տվեց նրան․ Վահե Հովհաննիսյան

Ընտրությունների այլ նախնական արդյունքներ Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք. 1.Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից … Read more

Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել

Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար: Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում: Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, … Read more