«Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են»․ նախարարը՝ ամենօրյա կրակոցների ֆոնին

Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի և Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի … Read more

Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ … Read more

2025 թ․-ին Հայաստանում կատարվել է 40.722 հանցագործություն

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով: 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի … Read more

Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան

19 Փետրվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր … Read more

Լոռու մարզում բացահայտվել է ծանր հանցագործություններ նախապատրաստած հանցավոր խումբ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, … Read more

Մեկ օրում՝ 7 ավտովթար. 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

30 Հունվարի, 2026 Անցած մեկ օրում բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը գրանցվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքի խախտումներ (34 դեպք), ինչպես նաև թմրանյութի (11) և սառը զենքի (9) հայտնաբերման դեպքեր։ Բացահայտվել են նաև գողություններ, ֆիզիկական և հոգեկան ներգործության, խարդախության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 … Read more