Մեղադրանք ներկայացնելով Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ՝ իշխանությունները կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 72֊րդ հոդվածը․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովի հայտարարությունը Հոկտեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ալիքը։ Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքին՝ Հայ Ազգային Կոնգրեսը, մասնավորապես, նշել էր, որ այն ներկայացվել է Քրեական Օրենսգրքի մի հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում … Read more

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեցին երկու ամսով

Հոկտեմբեր 16,2025 09:32 Հոկտեմբերի 16-ին առավոտյան 9:30 րոպեին հրապարակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ դատախազությունը միջնորդել էր կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Կալանքի միջնորդությունը քննվում էր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ` հոկտեմբերի 16-ի ժամը 00:30-ից, նիստն ավարտվել է ժամը 06:00-ին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտվանից Քննչական կոմիտեն … Read more

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը: Նրանք մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ։ «ՀՀ իշխանությանը կոչ ենք անում ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգել հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։ Այս դժվարին պահին մենք միասնաբար կանգնում ենք … Read more

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Մկրտիչ եպիսկոպոսի խափանման միջոցի հարցը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդությունը։ «Այս իշխանության համար որեւէ սահման գոյություն չունի ու դրա համար նշանակություն չունի, թե ում նկատմամբ է իրականացվում այդ հարձակումը, այդ ապօրինությունները։ Հերթով փորձում են թիրախավորել թեմերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» … Read more

Այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման մեկ այլ խումբ մեկնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գտնվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների իրականացրած այցերի ընթացքում տեղի ունեցած առանձնազրույցների ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացվել առ այն, որ … Read more

Եթե 1930-ականներին գնդակահարում էին մարմինը, ապա այսօր փորձում են գնդակահարել հոգին․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է. «2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի հոգևոր դասի որոշ քահանաների  ձերբակալությանը, խորապես մտահոգիչ են թե՛ իրավական, թե՛ հասարակական, և հատկապես հոգևոր տեսանկյունից։ Այս ձերբակալությունները, որ ուղեկցվել են խուզարկություններով ու ցուցադրական քննություններով, ոչ միայն հարված են … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։ Փաստաբաններին այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։  Հիշեցնենք, որ իրավապահները ներխուժել են Արագածոտնի թեմի առաջնորդարան, այնտեղ ինչ-որ գործողություններ են իրականացվում։ Ձերբակալել են քահանաների և քաղաքացիական այլ անձանց, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու … Read more

Խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը. MediaHub

MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Մեր տեղեկություններով, նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին: Բացի այս, մենք տեղեկացանք, որ խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է … Read more