
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։
Փաստաբաններին այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ իրավապահները ներխուժել են Արագածոտնի թեմի առաջնորդարան, այնտեղ ինչ-որ գործողություններ են իրականացվում։ Ձերբակալել են քահանաների և քաղաքացիական այլ անձանց, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։