Առհասարակ դժվար է հասկանալ և ընդունել նման որոշումները. Մխիթարյանը՝ Լիվերպուլի դեմ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին» (0:1)։ ​Խաղից հետո հանդիպման վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ ​«Ցավալի է պարտվել այսպես՝ 11-մետրանոցի պատճառով։ Առհասարակ, դժվար է հասկանալ նման 11-մետրանոցները, դժվար է ընդունել, երբ ամբողջ խաղն անցել … Read more

🎥 ՉԼ․ Ինտերը տանը զիջեց Լիվերպուլին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին» և պարտություն կրեց նվազագույն՝ 0։1 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում․ 88-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։ «Ներաձուրիների» կազմում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։ Հայ … Read more

Պրոֆեսորը վերադարձավ. Մխիթարյանը պատրաստ է Լիվերպուլի դեմ մեծ ճակատամարտին

Միլանի «Ինտերը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ այսօրվա կարևորագույն հանդիպմանը։ Ըստ իտալական մամուլի՝ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նախատեսում է կադրային փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում՝ վերադարձնելով վետերան Հենրիխ Մխիթարյանին և երիտասարդ հարձակվող Անժ-Յոան Բոնիին։ 36-ամյա հայ կիսապաշտպանը լիովին ապաքինվել է հոկտեմբերին «Նապոլիի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից։ Մխիթարյանն արդեն խաղաժամանակ էր ստացել … Read more

Դուրս ենք գալու ինչպես պատերազմի․ Օշիման՝ Լեգիայի հետ խաղի մասին — Armsport.am

Այս հինգշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում «Նոան» կընդունի Վարշավայի «Լեգիային»: Թեև լեհական ակումբը թղթի վրա ֆավորիտ է, սակայն Վարշավայից եկող լուրերը հուսադրող են հայկական թիմի համար: Վարշավայի «Լեգիան» վերջին շրջանում գտնվում է ծանրագույն իրավիճակում: Թիմը պաշտոնական 9 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 4 ոչ-ոքի և կրելով 5 … Read more

Մրցակցությունից դուրս. Սպերցյանը ՌՊԼ-ում կրկնակի գերազանցում է բոլորին — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ «Ցլերի» ավագն իր ակտիվում գրանցել է 20 արդյունավետ գործողություն՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ 18 տուրի արդյունքներով Սպերցյանը գոլային փոխանցումների ցուցակը գլխավորում է կրկնակի առավելությամբ։ Նրա մոտակա հետապնդողը՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը, կատարել է … Read more

Ի՞նչ է սպասվում ձմռանը. Սպերցյանը մեկնաբանել է տրանսֆերային ասեկոսեները — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հնարավոր հեռանալու լուրերին։ «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ լքի «Կրասնոդարը» այս ձմռանը, հայ ֆուտբոլիստը նշել է. «Տեսնենք՝ ինչ կլինի։ Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանից առաջ ինչ-որ նորություններ հայտնվում են։ Այս պահին ես Եվրոպայից ոչ մի առաջարկ չունեմ»,- նշել է Սպերցյանը։ … Read more

Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակից (3-2) հետո գրառում է կատարել։ «Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում։ Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի։ Շատ շնորհակալություն թիմակիցներիս այս արդյունքի համար և, իհարկե, ձեզ, սիրելի երկրպագուներ», — հաղթական խաղից հետո գրել է Սպերցյանը … Read more

🎥 Սպերցյանն օգնում է Կրասնոդարին հաղթել ԲԿՄԱ-ին և ձմեռային դադարի գնալ որպես առաջատար

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, կայացած «Կրասնոդար» — ԲԿՄԱ և «Բալթիկա» — «Կռիլյա Սովետով» հանդիպումներով ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրը։ Տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ջոն Կորդոբան, Վիկտոր Սան և Բատչին, իսկ բանակայինների կազմում՝ Մոյզեսն ու Մատեուս Ալվեսը։ Հանդիպման 68-րդ րոպեին Մոյզեսը … Read more

Նաիրն իր խաղով ապացուցում է իր որակները․ Թիկնիզյանի գործակալ — Armsport.am

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատասխանել է «СЭ»-ի հարցին՝ կապված 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական մի շարք ակումբների հետաքրքրության հետ։ «Տարբեր թիմերի սկաուտներ հետևո՞ւմ են Թիկնիզյանին: Ես դրան դրական եմ արձագանքում։ Նաիրն իր խաղով ապացուցում է իր որակները։ Բացի խոսակցություններից, Նաիրի նկատմամբ կա նաև իրական հետաքրքրություն, այսպես ասենք՝ եվրոպական երկրներից», — … Read more

Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական և ռուսական մի քանի ակումբներից․ Թիկնիզյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թիմերը և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբները։ «Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել», — ասել է Կլյուևը Match TV-ի հետ … Read more