Ի՞նչ է սպասվում ձմռանը. Սպերցյանը մեկնաբանել է տրանսֆերային ասեկոսեները — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հնարավոր հեռանալու լուրերին։

«Спорт-Экспресс»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ լքի «Կրասնոդարը» այս ձմռանը, հայ ֆուտբոլիստը նշել է.

«Տեսնենք՝ ինչ կլինի։ Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանից առաջ ինչ-որ նորություններ հայտնվում են։ Այս պահին ես Եվրոպայից ոչ մի առաջարկ չունեմ»,- նշել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment