Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Սպերցյանը ստացել է երկրպագուների ձայների 43 տոկոսը, մինչդեռ առաջնության փորձագետները կիսապաշտպանին տվել են հինգից երեք ձայն։ Նոյեմբերին և դեկտեմբերին Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 … Read more

Մոստովոյը բացատրել է, թե ինչու Կրասնոդարը ձմռանը չի վաճառի Սպերցյանին — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը բացատրել է, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այս ձմռանը չի լքի «ցուլերի» կազմը։ ««Կրասնոդարը» կրկին պայքարում է չեմպիոնության համար, և նա լավ է հանդես գալիս՝ օգնելով իր թիմին։ Ի՞նչ իմաստ ունի իրենց առաջատարին մրցաշրջանի կեսին թողնելը», — Մոստովոյի խոսքերը մեջբերում է RB Sport-ը։ … Read more

Եթե նա ցանկանում է ռիսկի դիմել, թող գնա․ Մոստովոյը՝ Սպերցյանի մասին — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։ «Մենք արդեն ունեցել ենք նման օրինակներ։ Մի քանի խաղացողներ տեղափոխվել են Եվրոպա, ապա՝ կարճ ժամանակ անց վերադարձել։ Դա նրա որոշումն է․ եթե նա ուզում է ռիսկի դիմել, թող գնա», — Մոստովոյի խոսքերը մեջբերում է … Read more

Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան նոր գլխավոր մարզիչ կունենա — Armsport.am

Սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը կստանձնի Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է SportSport-ը։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի մանրամասները։ ​Սպասվում է, որ բելգրադյան ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչի հեռանալու մասին կհայտարարի դեկտեմբերի 20-ին՝ Սերբիայի առաջնության 20-րդ տուրի «Մլադոստի» դեմ խաղից հետո։ 18 տուրից հետո թիմը վաստակել է 41 միավոր և զբաղեցնում … Read more

Վերջին մրցաշրջա՞նը. ի՞նչ են որոշել Միլանում Մխիթարյանի վերաբերյալ — Armsport.am

Միլանի «Ինտերը» կանգնած է կադրային լուրջ փոփոխությունների շեմին, և այդ գործընթացի կենտրոնում կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Իտալական հեղինակավոր Tuttosport-ի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» ծրագրում են ամռանն արմատապես թարմացնել միջին օղակը, և Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը։ Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին, և ակումբի ղեկավարությունն արդեն դիտարկում է նրան փոխարինողի … Read more

Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով

Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի վեցակի չեմպիոն Վալերի Կեչինովը Матч ТВ-ի հետ զրույցում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ։ «Սովորաբար լավագույն խաղացողներին ընտրում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերից: Կցանկանայի նշել Ջոն Կորդոբային, սակայն ինձ դուր չի գալիս նրա պահվածքը, այն չի համապատասխանում նրա խաղին: Թեպետ Կորդոբան իսկապես առանձնանում … Read more

🎥 Գերագուսյանը գեղեցիկ գոլ է խփել Սանդերլենդի Մ-18 թիմի կազմում — Armsport.am

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի երիտասարդական գավաթի (FA Youth Cup) խաղարկության երրորդ փուլում «Սանդերլենդի» Մ-18 տարեկանների թիմը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Նոթինգհեմ Ֆորեստի» հասակակիցների դարպասը (3-0)։ «Սև կատուների» կազմում գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը։ «Սանդերլենդի» Մ-18 տարեկանների թիմը հաջորդ փուլում կհյուրընկալի «Վեսթ Բրոմին» կամ «Բորնմութին»։

Չեղարկված գոլ և Բիչախչյանի ակտիվություն. ի՞նչ է ասել Աստիսը պարտությունից հետո

Վարշավայի «Լեգիայի» գլխավոր մարզիչ Ինյակի Աստիսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հանդիպման արդյունքը՝ անդրադառնալով չեղարկված գոլին, թիմի թույլ տված սխալներին և Վահան Բիչախչյանի խաղին։ «Խաղից առաջ և ընդմիջմանը ես շատ վստահ էի, որ կհաղթենք։ Հանդիպման ընթացքում տարբեր բաներ կարող են պատահել, բայց պետք է միշտ հավատալ մինչև վերջ։ Այս խաղը կարող էր այլ կերպ … Read more

ԵԼ․ Ցրվենա Զվեզդան հաղթեց Շտուրմին, Թիկնիզյանի գոլը չեղարկվեց, այլ արդյունքներ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացան Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումները։ Սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Շտուրմի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Միրկո Իվանիչը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս սերբական ակումբի կազմում, խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Վերջինս գոլ … Read more

Նաումովը Սպերցյանին դասել է ՌՊԼ-ի էլիտայի շարքում — Armsport.am

​«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը «Матч ТВ»-ի հետ զրույցում առանձնացրել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողներին՝ նշելով «կարմրականաչների» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ ​Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Բատրակովը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում առաջնությունում և երկրի գավաթում՝ գրանցելով 15+6 արդյունք «գոլ+փոխանցում» համակարգով։ Նա նաև գլխավորում է ՌՊԼ-ի ռմբարկուների ցուցակը (11 գոլ)։ … Read more