Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը բացատրել է, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այս ձմռանը չի լքի «ցուլերի» կազմը։
««Կրասնոդարը» կրկին պայքարում է չեմպիոնության համար, և նա լավ է հանդես գալիս՝ օգնելով իր թիմին։ Ի՞նչ իմաստ ունի իրենց առաջատարին մրցաշրջանի կեսին թողնելը», — Մոստովոյի խոսքերը մեջբերում է RB Sport-ը։
25-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 163 հանդիպում, խփել 53 գոլ և կատարել 45 գոլային փոխանցում։ Էդուարդ Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։