Նաումովը Սպերցյանին դասել է ՌՊԼ-ի էլիտայի շարքում — Armsport.am

«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը «Матч ТВ»-ի հետ զրույցում առանձնացրել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողներին՝ նշելով «կարմրականաչների» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Բատրակովը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում առաջնությունում և երկրի գավաթում՝ գրանցելով 15+6 արդյունք «գոլ+փոխանցում» համակարգով։ Նա նաև գլխավորում է ՌՊԼ-ի ռմբարկուների ցուցակը (11 գոլ)։

Սպերցյանը «Կրասնոդարի» ավագն է, ում հետ 2025 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

​«Աշնանային հատվածի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստներ կանվանեի Բատրակովին և Սպերցյանին։ Էդուարդն ընդհանրապես հիանալի տեսք ունի, շատ է ավելացրել։ Երկուսն էլ երիտասարդ են, հիանալի առաջադիմում են, երկուսն էլ մտածող ֆուտբոլիստներ են։ Նրանց խաղում ամեն ինչ շատ լավ է», — ասել է Նաումովը։

Leave a Comment