Որքա՞ն է իրականում ստանում Թիկնիզյանը. ֆուտբոլիստը հստակ թվեր է հրապարակել

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով նախկինում հանդես էր գալիս մոսկովյան «Լոկոմոտիվի» կազմում, բացահայտել է Ռուսաստանում և Սերբիայում իր ստացած եկամուտների հստակ չափը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև պարզաբանել է, թե ինչու է համաձայնել ավելի ցածր աշխատավարձի՝ հանուն տրանսֆերի։ Հարցազրույցի ընթացքում Թիկնիզյանը հաստատել է, որ այժմ «Ցրվենա Զվեզդայում» նրա մաքուր եկամուտը կազմում է 600 հազար … Read more

Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան նոր գլխավոր մարզիչ ունի — Armsport.am

Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես ներկայացրել է Դեյան Ստանկովիչին որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։ Այս նշանակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 21-ին ակումբը հայտնեց նախկին գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչի հեռանալու մասին։ 47-ամյա մասնագետը նախկինում արդեն գլխավորել է սերբական ակումբը 2019-ից 2022 թվականներին, որի ընթացքում թիմը երեք անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և երկու անգամ … Read more

Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդարտությամբ է արձագանքել Սիմոնե Ինձագիի՝ թիմից հեռանալու որոշմանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի անձնական ընտրությունը պետք է հարգել։ Հայ ֆուտբոլիստն իր տեսակետներն է հայտնել նաև Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի և Իտալիայի Սուպերգավաթի կարևորության մասին։ Խոսելով Սիմոնե Ինձագիի մասին, ում գլխավորությամբ Մխիթարյանը երեք հաջող մրցաշրջան է անցկացրել «Ինտերում», կիսապաշտպանը վերհիշել է ձեռքբերումներն ու թիմում … Read more

📷 Տրանսֆերային ակնա՞րկ. Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր Telegram-յան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։ Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Թեև հանդիպման մանրամասները կամ զրույցի թեման չեն հանրայնացվում, լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային … Read more

Եվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ Բարբոսա

Գործակալ Պաուլո Բարբոսան տեղեկություններ է հայտնել այն մասին, թե եվրոպական որ թիմերն են հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ: Նրա խոսքով՝ իտալական մի քանի առաջատար թիմեր ուշադիր հետևում են հայ կիսապաշտպանին։ Բարբոսան նշել է, որ հետաքրքրությունը կոնկրետ է և գալիս է Սերիա Ա-ի առաջատար ակումբներից։ «Շատ առաջատար ակումբներ … Read more

Բիչախչյանն ու ընկերները նոր գլխավոր մարզիչ ունեն․ Լեգիան հայտարարություն է տարածել

Վարշավայի «Լեգիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լեհական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Մարեկ Պապշունը. կողմերի միջև կնքվել է 2,5 տարվա պայմանագիր։ Նշենք, որ Պապշունը Վարշավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ինյակի Աստիսին, որն այդ պաշտոնը … Read more

Սպերցյանի գործոնը և Մելիքյանի մարտավարությունը. Յուրա Մովսիսյանը ծավալուն մեկնաբանություն է տվել

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում ծավալուն մեկնաբանություն է տվել ռուսական ֆուտբոլի կարևորագույն իրադարձություններին՝ «Կրասնոդարի» չեմպիոնությանը, Էդուարդ Սպերցյանի առաջատարությանը, «Սպարտակում» տիրող իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարներին։ «Կրասնոդարի» երազանքն ու Գալիցկիի ծրագրերը Անդրադառնալով «Կրասնոդարի»՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) նվաճած պատմական չեմպիոնությանը, Մովսիսյանը նշել է, որ անմիջապես շնորհավորել է … Read more

Սերբական առաջընթաց. Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է — Armsport.am

Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տվյալները, ինչի արդյունքում փոփոխության է ենթարկվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուկայական արժեքը։ Դեկտեմբերի 11-ին կատարված թարմացման համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով։ Այժմ նա գնահատվում է 4.5 մլն եվրո՝ նախկին 4 մլն-ի փոխարեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թիկնիզյանը … Read more

Ռուսական ինսայդ. մի ձեռքով գրում են սենսացիա, մյուսով՝ զանգում են հերքելու

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ հերթական աղմուկն է բարձրացել, որը, սակայն, շատ արագ մարեց։ Chase պարբերականը տեղեկություն էր տարածել, թե Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է 25-ամյա հայ ֆուտբոլիստով։ Նշվում էր, որ իտալական գրանդը նույնիսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել տրանսֆերն իրականացնելու համար՝ նպատակ ունենալով ուժեղացնել կազմը Ա Սերիայի չեմպիոնության համար պայքարում։ Սակայն երազանքները … Read more

🎥 ԿԼ․ Լեգիան ջախջախեց Լինկոլնին, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ — Armsport.am

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրում Վարշավայի «Լեգիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Լեհական թիմի կազմում հանդիպման վերջին գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Չնայած հաղթանակին՝ Բիչախչյանն ու նրա թիմակիցները 6 միավորով զբաղեցրին 26-րդ տեղը և ավարտեցին ելույթները Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Տեսանյութը՝ քիչ … Read more