Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի երիտասարդական գավաթի (FA Youth Cup) խաղարկության երրորդ փուլում «Սանդերլենդի» Մ-18 տարեկանների թիմը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Նոթինգհեմ Ֆորեստի» հասակակիցների դարպասը (3-0)։
«Սև կատուների» կազմում գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը։
«Սանդերլենդի» Մ-18 տարեկանների թիմը հաջորդ փուլում կհյուրընկալի «Վեսթ Բրոմին» կամ «Բորնմութին»։