Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, իրականում չեղարկված չէ: Այն ընդամենն անորոշ ժամանակով հետաձգված է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ «Սկին Նյուզ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել չռմբակոծել Իրանը՝ չեղարկելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հունվարի 13-ին տված համապատասխան հրամանը: «Ինձ ոչ … Read more

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News – Live News

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի հետ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք է տեղակայվում առնվազն մեկ ամերիկյան ավիակիր։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ խոսքը վերաբերում է Հարավչինական ծովում գտնվող USS Abraham Lincoln-ին, թե այս շաբաթ Նորֆոլկից և Սան Դիեգոյից մեկնած երկու նավերից մեկին։ Սպասվում է, … Read more

Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է իրավիճակն Իրանի շուրջ – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Մերձավոր Արեւելքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը»,- նշվել է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ Պուտինը «նախանշել է հիմնարար մոտեցումները՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով քաղաքական եւ դիվանագիտական ​​քայլերի ակտիվացման օգտին»։ «Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել … Read more

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»

Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ բախումները շարունակվում են։ Հրթիռակոծությունից վնասվել են նաեւ հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։ «Արեւելք»-ի տեղեկություններով, այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է մեր հայրենակցի՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։ Մեզ հետ զրույցում Հրաչ Քեյվանյանը հայտնեց, որ … Read more

Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ թաղամասերում նյութական վնասներ են արձանագրվել

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ)  և սիրիական բանակի միջև շարունակվող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթը։ «Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են»,-գրում է թերթը։ Ներկայում Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում։ Մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում»,- նշվել է … Read more

2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ

Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը: «Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի … Read more

Իրանում փոփոխություններ են տեղի ունենում. դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը. Լինդսի Գրեմ

Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ: Դուք պետք է հասկանաք՝ եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ, հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին: «Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար … Read more