Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայում ազգային համախմբվածության վերականգնմանն ուղղված ջանքերին. Գասպար Կարապետյան

Հունվար 26,2026 17:41 Region monitor. Եվրոպայի հայ դատի գրասենյակը (EAFJD) խորը մտահոգություն է հայտնել Հալեպում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի խաթարիչ դերակատարումը տարածաշրջանում։ Կազմակերպության տարածած հայտարարության մեջ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը զգուշացրել է, որ Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայում ազգային համախմբվածության վերականգնմանն ուղղված ջանքերին՝ երկիրը … Read more

Էրդողան․ Չենք կարող թույլ տալ, որ Հալեպում թուրքերի, արաբների և քրդերի միջև եղբայրությունը խաթարվի

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում ընթացող զարգացումների պայմաններում անհրաժեշտ է կանխել ազգերի միջև եղած եղբայրական հարաբերությունների խաթարումը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերի, արաբների և քրդերի միջև եղած եղբայրությունը խաթարվի»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է զգուշորեն մոտենալ, իսկ սադրանքների նկատմամբ՝ լինել առավել զգոն։ Այս մասին վերջինս … Read more

Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են Սիրիայի բանակի և «Քասաթի» մարտերի կրակի տակ

10 Հունվարի, 2026 Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ, այս մասին գրում է «Արևելքը»։ Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասն է, որտեղից երևում են սիրիական բանակի տանկերը։ «Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի … Read more

Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են

ՍԱՆԱ-ի փոխանցմամբ՝ Աշրաֆիե շրջանի բնակչությունը սպասում է թաղամասերի ականազերծման ու ապահովական պայմանների հաստատմանը, որպեսզի տուն վերադառնան։ Հալեպի դպրոցներն ու համալսարանները, որոնք  փակ մնացին անցնող բախումնային օրերին՝ առաջիկա օրերին նախատեսվում է վերաբացել, հայտնում է Գանձասարը։ Հիշեցնենք՝ Հալեպում այսօր հաստատվել է հրադադար: The post Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են appeared first on Yerevan Today.

Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ թաղամասերում նյութական վնասներ են արձանագրվել

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ)  և սիրիական բանակի միջև շարունակվող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթը։ «Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են»,-գրում է թերթը։ Ներկայում Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում։ Մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում»,- նշվել է … Read more

Հալէպի մէջ տեղի ունեցող բախումներուն հետեւանքով հայաբնակ շրջանները նիւթական վնասներ արձանագրուած են

«Գանձասար»– Հինգշաբթի, 8 Յունուարի վաղ առաւօտեան, Հալէպի մէջ տեղի ունեցող բախումներուն հետեւանքով Շէյխ Թահա եւ Վիլլաներ հայաբնակ շրջանները հրասանդերու պայթումով նիւթական վնասներ արձանագրուած են։ Վիրաւորներ չկան, վնասները միայն նիւթական են։ Ներկայիս Հալէպի մէջ զգուշաւոր հանդարտութիւն կը տիրէ։ Մերթ ընդ մերթ կրակոցներու ձայներ կը լսուին։ Սննդամթերմի վաճառատուները, փուռերն ու հիւանդանոց-դարմանատուները բաց են։ Բանակը, քիչ առաջ, մինչեւ … Read more

Հալեպում բախումներ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև․ զոհվել է առնվազն 9 մարդ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։ France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի … Read more

Հալեպում չի նշվելու Մեռելոցը, չեն գործում կրթական հաստատությունները, չեղարկվել են թռիչքները

«Գանձասար». Ապահովական նկատառումով Մեռելոց յիշատակի արարողութիւնը չեղեալ նկատուեցաւ։ Կը խնդրուի բնակարաններէն ներս աղօթել ննջեցեալներու հոգիներուն խաղաղութեան համար։ Հալէպի նահանգապետ երկրչփ. Ազզամ Ղարիպ յայտարարեց. «Նկատի ունենալով ներկայ ապահովական դրութիւնը եւ շարք մը հիւանդանոցներու եւ հաստատութիւններու թիրախաւորումը ՔԱՍԱՏ-ի կողմէ, Հալէպի նահանգապետարանը Չորեքշաբթի, 7 Յունուարը արձակուրդ կը յայտարարէ հետեւեալ հաստատութիւններուն համար՝ -Հալէպի պետական եւ մասնաւոր հատուածի բոլոր դպրոցներուն … Read more

Հալեպում իրավիճակը լարված է. կան վիրավորներ, դպրոցներն ու համալսրանները փակվել են

Հալեպում երեկ իրավիճակը կտրուկ սրվել է. բախումներ են սկսվել սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին ապահովական խմբերի և սիրիական բանակի միջև։  «Գանձասարը» գրում է, որ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն  լսվել են ռմբակոծության, հրաձագության ձայներ։ Հալեպի նահանգապետը կոչ է արել բախումների հարակից շրջանների բնակիչներին զգոն լինել, բնակարաններից դուրս չգալ։ Նա նաև հայտնել … Read more

Հալէպի մէջ այսօր միջօրէին ծայր առած բախումները կը շարունակուին

«Գանձասար» – Հալէպի մէջ այսօր միջօրէին ծայր առած բախումները՝ սուրիական ժողովրդավարական ուժերու ներքին ապահովական խումբերուն եւ սուրիական բանակին միջեւ, կը շարունակուին։ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն մէջ կը լսուին ռմբակոծումի եւ հրաձգութեան ձայներ, փամփուշտներ կ՚իյնան բնակելի շէնքերու արտաքին ճակատներու վրայ։ Հալէպի նահանգապետը կոչ ուղղեց բախումներու յարակից շրջաններու բնակչութեան զգոյշ … Read more