Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնում են կառավարությունից։ «Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Մշտապես կհիշենք Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»:

Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ երկխոսության լավ հեռանկարներ է տեսնում. Փեզեշքիան

Թեհրանը լավ հեռանկարներ է տեսնում Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունների համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի նախօրեին։ «Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում ԱՄՆ-ի հետ առաջիկա անուղղակի բանակցությունների համար», – իրանական հեռուստատեսությամբ ասել է Փեզեշքիանը։ Իրանը և ԱՄՆ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ ԱՄՆ-ի և Իրանի միջև … Read more

Իրանը վճռական է ՀՀ-ի հետ կնքելու համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակումն ավարտելու Թեհրանի վճռականությունը՝ ընդգծելով երկու հարևանների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության … Read more

Իրանի շուրջ սեղմվող օղակը. ով ինչ դեր է խաղում

Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի վերացնում Իրանի կասկածները, կամ՝ փոքր պետությունների մանեւրելու դաշտը նեղանում է ԱՄՆ-Իրան դիմակայության նոր փուլը Անցյալ ամսվա վերջից կրկին սրվեցին ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ վերածվելով ոչ միայն երկկողմ հակասության, այլ նաեւ լայն տարածաշրջանային անվտանգության խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր, ավելի կոշտ զգուշացումները, ամերիկյան ռազմածովային խոշոր ուժերի շարժը դեպի Պարսից ծոց եւ միաժամանակ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին … Read more

Մեծ «փոթորի՞կ» Հայաստանի հարեւանությամբ

Թրամփը ճի՞շտ է հաշվարկել, հարվածելու դեպքում Իրանում իշխանափոխություն կլինի՞ Կհարվածի՞ Թրամփը Իրանին, թե ոչ։ Ի՞նչ կնշանակի չհարվածելը. արձանագրո՞ւմ, որ չհարվածելը որեւէ արդյունք չի տալու Իրանում իշխանության փոփոխության հարցում… Այս հարցերն են վերջին օրերին առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներում, փորձագետների ելույթներում ու հոդվածներում։ Հայաստանի հարեւան Իրանին հարվածելը մեր տարածաշրջանի եւ, ոչ միայն մեր տարածաշրջանի համար, կարող է դառնալ ճակատագրական քայլ՝ հղի անկանխատեսելի հետեւանքներով։ … Read more

Պուտինը զանգահարել է Փեզեշքիանին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այսօր նա արդեն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, եւ մենք համապատասխան … Read more