Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

9 Հոկտեմբերի, 2026 Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված … Read more

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

8 Հոկտեմբերի, 2026 Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Հանդիպման ժամանակ Պուտինը … Read more

Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպել են

5 Հոկտեմբերի, 2026 Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը … Read more

ԱՄՆ-ն չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11 Սեպտեմբերի, 2026 Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրանց ապրուստի միջոցից, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,-նշել է … Read more

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա։ Նրա խոսքերը մեջբերում է Iran International-ը։ «Մենք պատերազմի չենք ձգտում, և սա հստակ ուղերձ է, որը փոխանցել ենք աշխարհին», — հայտարարել է Փեզեշքիանը։ — «Սակայն մենք երբեք լուռ չենք հետևի որևէ ագրեսիայի և վճռական պատասխան կտանք»։ Նա … Read more

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

29 Օգոստոսի, 2026 ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք տեսել ենք 25-35% անկում։ Մեր արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելի», — Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել IRNA-ն։ Իրանի նախագահը հավելել է, որ այն պնդումը, թե պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունեցել Իրանի տնտեսության վրա, անհամատեղելի է իր ներկայացրած … Read more

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

28 Օգոստոսի, 2026 Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու անհրաժեշտության վերաբերյալ: Փեզեշքիանը նշել է, որ նախորդ համաձայնագրերը խափանվել են այդ համաձայնագրի շրջանակային պայմանների չկատարման պատճառով: Նախագահը ընդգծել … Read more

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր հողի յուրաքանչյուր թիզը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար բացի Իրանի հետ կապ ունեցող նավերից։ Նշենք, որ չնայած ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են, բայց երկու կողմից էլ ռազմական գործողությունները չեն դադարում։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։ Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր Իրանում մասնակցել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Նա խորը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդի նահատակության կապակցությամբ։

Փաշինյանն իր ցիլոյով Իրան է հասել․ հանդիպել է Փեզեշքիանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։