Ո՞ր ակումբն ունի աշխարհի ամենաթանկ կազմը. Transfermarkt-ը հրապարակել է թարմացված ցանկը

Հեղինակավոր Transfermarkt պորտալը հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով կազմերի արժեքների վրա։ Ըստ աղբյուրի՝ աշխարհի ամենաթանկ կազմն ունի Մադրիդի «Ռեալը». «սերուցքայինների» հիմնական թիմի ընդհանուր արժեքը կազմում է 1,38 միլիարդ եվրո։ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Ռեալ» Մադրիդ (1,38 միլիարդ եվրո) «Արսենալ» (1,29 միլիարդ եվրո) «Մանչեսթեր Սիթի» (1,19 միլիարդ եվրո) ՊՍԺ (1,19 … Read more

Նրան փոխարինելն անհնար է. Ռուբեն Ամորիմ — Armsport.am

​«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է թիմի առաջատար կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի կորուստը։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (1:2) և փոխարինվել ընդմիջմանը։ ​«Կարծում եմ՝ Բրունուին փոխարինելն անհնար է, և ես այդ մասին ասում եմ թիմին։ Սակայն մենք պետք է փորձենք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Այստեղ դրականն այն … Read more

Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը — Armsport.am

Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք մարզական ակումբների վարկանիշային աղյուսակը։ Ֆուտբոլային ակումբներից ցանկում տեղ են գտել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը (6,75 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով 8 հորիզոնականով։ «Մանչեսթեր Յունայթեդը» 24-րդ տեղում է (6,6 մլրդ դոլար)՝ գրանցելով 10 հորիզոնականի անկում։ «Բարսելոնան» հայտնվել է … Read more

Ֆերգյուսոնը կանխատեսել է, թե երբ ՄՅՈւ-ն կրկին կդառնա Անգլիայի չեմպիոն — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է «կարմիր սատանաների» ապագայի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Բահրեյնում լրագրողների հետ զրույցում Ֆերգյուսոնն ասել է հետևյալը․ «Ես հիշում եմ իմ ժամանակները, երբ «Լիվերպուլը» բարձունքում էր։ Դա ֆանտաստիկ ակումբ էր, որը չորս անգամ հաղթել էր Եվրոպական Չեմպիոնների Գավաթը, բայց հետո նրանցից մոտ 30 տարի պահանջվեց, … Read more

🎥 Մանչեսթեր Յունայթեդն ու Բորնմութը 8 գոլ խփեցին Օլդ Թրաֆորդում — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորնմութին»։ Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 4։4 հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլերով աչքի ընկան Ամադ Դիալոն, Կազեմիրոն, Բրունու Ֆերնանդեշը և Մաթեուս Կունյան։ «Բորնմութի» կազմում գոլերը հեղինակեցին Անտուան Սեմենյոն, Էվանիլսոնը, Մարկուս Տավերնիեն և Էլի Կրուպին։ Հանդիպման ընթացքում տանտերերը երեք անգամ հաշվի մեջ առաջ անցան, … Read more

ՄՅՈւ-ի ֆուտբոլիստը պատասխանել է Ամորիմի քննադատությանը, ապա արագ ջնջել հրապարակումը

Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» իրարանցում է առաջացրել ակադեմիայի սաների մակարդակի վերաբերյալ իր անկեղծ և կոշտ մեկնաբանություններով, ինչին չի ուշացել Հարի Ամասի արձագանքը։ Ամասը կատարյալ պատասխան էր գտել պորտուգալացի մասնագետի քննադատությանը, սակայն որոշել է երկար չպահել իր գրառումը։ Ամորիմը զայրացրել էր շատերին «Բորնմութի» դեմ խաղից առաջ՝ քննադատելով ակումբի երիտասարդ խաղացողների մակարդակը։ Ամասը, Թայլեր Ֆրեդրիկսոնը և Չիդո … Read more

Ռեալը ցանկանում է պայմանագիր կնքել Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստի հետ — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտի հետ։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբը կարող է արդեն հաջորդ տարի պայմանագիր կնքել պաշտպանի հետ։ «Ռեալին» գրավում է Դալոտի բազմակողմանիությունը, որն ունակ է հանդես գալ միանգամից մի քանի դիրքերում։ Ինչ վերաբերում է «Կարմիր սատանաներին», ապա մանչեսթերցիները պատրաստ են բանակցել … Read more

Սերխիո Ռամոսը առաջարկ է ստացել եվրոպական գրանդից․ հայտնի են մանրամասները

Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացել է «Մոնտերեյից» և այժմ նոր թիմ է փնտրում։ Վերջին շաբաթներին իսպանական ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ Ռամոսը ցանկանում է վերադառնալ Եվրոպա և նույնիսկ հույս ունի Իսպանիայի հավաքականի կազմում մեկնել աշխարհի առաջնություն։ Cadena SER-ի հաղորդմամբ՝ Ռամոսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսը առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»։ … Read more

🎥 ԱՊԼ․ Մանչեսթեր Յունայթեդը ջախջախիչ հաղթանակ տարավ Վուլվերհեմփթոնի նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Վուլվերհեմփթոնում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցեցին Բրայան Մբեմոն և Մեյսոն Մաունթը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ժան Բելեգարդը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը», վաստակելով 25 միավոր, … Read more

🎥 Ոչ-ոքի Օլդ Թրաֆորդում․ ՄՅՈւ-ն և Վեստ Հեմը չպարզեցին հաղթողին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի խաղաց «Վեստ Հեմի» հետ (1:1): Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց մանչեսթերցիների պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը։ «Մրճահարներից» խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Սունուգու Մագասան՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր․ «կարմիր սատանաները» 22 միավորով … Read more