Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտի հետ։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբը կարող է արդեն հաջորդ տարի պայմանագիր կնքել պաշտպանի հետ։ «Ռեալին» գրավում է Դալոտի բազմակողմանիությունը, որն ունակ է հանդես գալ միանգամից մի քանի դիրքերում։ Ինչ վերաբերում է «Կարմիր սատանաներին», ապա մանչեսթերցիները պատրաստ են բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
26-ամյա պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։