«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է «կարմիր սատանաների» ապագայի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Բահրեյնում լրագրողների հետ զրույցում Ֆերգյուսոնն ասել է հետևյալը․
«Ես հիշում եմ իմ ժամանակները, երբ «Լիվերպուլը» բարձունքում էր։ Դա ֆանտաստիկ ակումբ էր, որը չորս անգամ հաղթել էր Եվրոպական Չեմպիոնների Գավաթը, բայց հետո նրանցից մոտ 30 տարի պահանջվեց, որպեսզի նորից դառնան առաջինը Պրեմիեր լիգայում։
Հիմա մենք նույն իրավիճակում ենք։ Դա կարող է տևել 10 տարի, գուցե 11 տարի։ Պետք է երկար մտածենք․ մենք պետք է համոզվենք, որ խաղացողների ընտրությունն ավելի լավը կլինի, քան նախկինում էր»։
Ֆերգյուսոնը նաև հավելել է, որ այս տարվա ընթացքում եղել են նշաններ, որ «Յունայթեդը» կարող է լավ աշխատել տրանսֆերային շուկայում՝ գովելով թիմի դարպասապահ Սենե Լամենսի, ինչպես նաև հարձակվողներ Բրայան Մբեումոյի ու Մատեուս Կունյայի ձեռքբերման համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 16 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում՝ առաջատար «Արսենալից» հետ մնալով 10 միավորով։