Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորնմութին»։ Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 4։4 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլերով աչքի ընկան Ամադ Դիալոն, Կազեմիրոն, Բրունու Ֆերնանդեշը և Մաթեուս Կունյան։ «Բորնմութի» կազմում գոլերը հեղինակեցին Անտուան Սեմենյոն, Էվանիլսոնը, Մարկուս Տավերնիեն և Էլի Կրուպին։
Հանդիպման ընթացքում տանտերերը երեք անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը։ «Բորնմութն» ԱՊԼ-ում իր առանց հաղթանակների շարքը հասցրեց 7 խաղի։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Բորնմութը» 21 միավորով 13-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 21-ին, «ՄՅՈւ»-ն արտագնա խաղում կմրցի «Ասթոն Վիլայի» հետ, իսկ «Բորնմութը» մեկ օր շուտ կընդունի «Բերնլիին»:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ»՝ 4։4 (2։1)
Գոլերը՝ Դիալո (13), Կազեմիրո (45), Ֆերնանդեշ (77), Կունյա (80) — Սեմենյո (40), Էվանիլսոն (47), Տավերնիե (52), Կրուպի (84)
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ