Ո՞ր ակումբն ունի աշխարհի ամենաթանկ կազմը. Transfermarkt-ը հրապարակել է թարմացված ցանկը

Հեղինակավոր Transfermarkt պորտալը հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով կազմերի արժեքների վրա։

Ըստ աղբյուրի՝ աշխարհի ամենաթանկ կազմն ունի Մադրիդի «Ռեալը». «սերուցքայինների» հիմնական թիմի ընդհանուր արժեքը կազմում է 1,38 միլիարդ եվրո։

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  • «Ռեալ» Մադրիդ (1,38 միլիարդ եվրո)
  • «Արսենալ» (1,29 միլիարդ եվրո)
  • «Մանչեսթեր Սիթի» (1,19 միլիարդ եվրո)
  • ՊՍԺ (1,19 միլիարդ եվրո)
  • «Չելսի» (1,18 միլիարդ եվրո)
  • «Բարսելոնա» (1,12 միլիարդ եվրո)
  • «Լիվերպուլ» (1,04 միլիարդ եվրո)
  • «Բավարիա» (980 միլիոն եվրո)
  • «Տոտենհեմ» (878,5 միլիոն եվրո)
  • «Մանչեսթեր Յունայթեդ» (719,5 միլիոն եվրո)

Leave a Comment