Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա Ամորիմը ՄՅՈւ-ից հեռացվելու համար — Armsport.am

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը ժամեր առաջ հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, զգալի փոխհատուցում կստանա աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ խզման համար. հայտնում է talkSPORT-ը։ Մասնագետը «կարմիր սատանաների» հետ աշխատել է 2024 թվականի նոյեմբերից և թիմը լքել 2026 թվականի հունվարի 5-ին։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Որպես հրաժարագին՝ նա կստանա 10.05 … Read more

Չավին պատրաստ է գլխավորել անգլիական գրանդը․ իսպանացին պայմաններ է թելադրում

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինսայդերական աղբյուրների (Krrish) փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը լրջորեն հետաքրքրված է մանկունիական ակումբում աշխատանքով։ Նա «Յունայթեդը» համարում է իդեալական հարթակ՝ մարզչական կարիերան վերսկսելու համար՝ գտնելով, որ ակումբը համահունչ է իր ֆուտբոլային արժեքներին և տեսլականին։ Չավին պատրաստ է ստանձնել թիմի ղեկը անմիջապես, սակայն դեմ չէ սպասել նաև … Read more

Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար. Կարլսենը արձագանքել է Ամորիմի հեռացմանը

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կաչլսենը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի պաշտոնանկությանը։ X սոցիալական ցանցի իր էջում 35-ամյա գրոսմայստերը կիսվել է 2025 թվականի հունվարի 19-ին կատարած իր գրառմամբ, որտեղ կոչ էր արել Ամորիմին լքել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը։ «Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար», — … Read more

Նա բավականաչափ կոմպետենտ մարզիչ չէ ԱՊԼ-ի համար. Քարագեր — Armsport.am

«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Քարագերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին՝ ակումբի ղեկավարության հասցեին հնչեցրած խոսքերի համար։ Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը ակնարկել էր, որ ՄՅՈւ-ի սկաուտական բաժինը լիարժեք չի կատարում իր աշխատանքը։ «Թվում էր, թե նա առաջընթաց է գրանցում՝ անցնելով չորս պաշտպանով խաղային սխեմային, սակայն «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում նա վերադարձավ հինգ պաշտպանին, ինչը հանգեցրեց … Read more

ՄՅՈւ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ռուբեն Ամորիմի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ «Ռուբենը նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին և մայիսին թիմին դուրս բերեց Բիլբաոյում կայացած ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը դժկամությամբ, բայց կայացրել է այն որոշումը, որ փոփոխությունների համար ճիշտ ժամանակն … Read more

🎥 Մանչեսթեր Յունայթեդը արտագնա խաղում չկարողացավ հաղթել Լիդսին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լիդս Յունայթեդի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Բրենդեն Աարոնսոնը, որին 3 րոպե անց պատասխանեց «կարմիր սատանաների» բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Մանկունիացիները 31 միավորով զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Լիդսը» … Read more

Չելսիի շարժիչն ու Արսենալի վահանը․ Armsport-ը կազմել է ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանը թևակոխում է երկրորդ կես։ Armsport.am-ի վերլուծական խումբը, ուսումնասիրելով առաջին շրջանի վիճակագրական տվյալները, առաջադեմ մետրիկաները (xG, PSxG) և ֆուտբոլիստների անհատական ազդեցությունը թիմերի արդյունքների վրա, կազմել է մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականը։ Այս մրցաշրջանը առանձնանում է պաշտպանական կառուցվածքների կարևորությամբ և հարձակման գծում անհատական վարպետության դրսևորմամբ։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-3-3) Դարպասապահ. Դավիդ … Read more

🎥 Արսենալը տարին ավարտում է առաջատարի դիրքում, ՄՅՈւ-ն և Չելսին միավորներ են կորցնում

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ձևավորվել է մրցաշարային աղյուսակի պատկերը 2025 թվականի ավարտին։ Տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ՝ 4:1 հաշվով: Այս հաջողությունը թույլ տվեց «զինագործներին» տարին եզրափակել առաջնության առաջատարի կարգավիճակում: Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Գաբրիելը, իսկ չորս րոպե անց Մարտին Սուբիմենդին կրկնապատկեց … Read more

Մատադորը վայր է դնում զենքերը. Կավանին հեռանում է անպարտելիի հոգեբանությամբ

38-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ «Շնորհակալ եմ քեզ, ֆուտբո՛լ։ Դու դաստիարակեցիր ինձ, դու ինձանից շատ բան էիր պահանջում, դու սովորեցրիր վեր կենալ, երբ ընկնում եմ, և գնահատել ճանապարհի յուրաքանչյուր քայլը։ Դու ինձ հնարավորություն տվեցիր իրականացնել երազանքներ, որոնք մանկության տարիներին անհնարին էին թվում, և ծանոթանալ անհավանական մարդկանց հետ թե՛ խաղադաշտում, … Read more

🎥 Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է Նյուքասլին Անգլիայի առաջնության խաղում — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։ Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Խաղի միակ և հաղթական գոլը 24-րդ րոպեին հեղինակեց Պատրիկ Դորգուն։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 29 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Նյուքասլը» 23 միավորով մնում է 11-րդ տեղում։ Տեսանյութը՝ … Read more