
Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրեց գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծեց, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և այդ մասին խոստովանելը․ այս է մեղավորներիս՝ Աստծուն մոտենալու միակ ճանապարհը»։ Այնուհետև հոգևոր հայրերն այցելեցին սահմանամերձ Վարագավան գյուղի բնակիչներին, միասնաբար աղոթք բարձրացրեցին նրանց ընտանիքներում և հոգևոր ջերմ զրույցներ ունեցան մեր հավատավոր ժողովրդի հետ։
Տավուշի թեմ