Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը

18 Փետրվարի, 2026 Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը: Այս մասին տեղեկացնում է Եպիսկոպոսաց հավաքի Դիվանը: Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Առավոտյան ժողովականները մասնակցեցին Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր … Read more

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին․ Տեր Եսայի

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին 24News-ի  https://24news.am/politics/502892/ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրանք են՝ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանը։ Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։ Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն … Read more

Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով կլինի եպիսկոպոսաց հավաք

Եպիսկոպոսներն արդեն մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եպիսկոպոսաց ժողովից Վեհափառ Հայրապետի, այսինքն՝ ժողովի նախագահի բացակայության պատճառով կարգավիճակը փոխում է՝ եպիսկոպոսական հավաքի։ «Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություն անում, հավաքը կարող է իր քննարկումները, եզրակացությունները բերել Մայր Աթոռ։ Որոշումներ չեն կայացվում, վճիռներ չեն կայացվում»,- ասաց Նաթան Սրբազանը։ Նաթան … Read more