Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ 28)։ Սիրելի՛ ուխտավորներ, Այսօր Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում, Սուրբ Գևորգի սրբազան մասունքի ներկայությամբ, ունկնդիր ենք Քրիստոսի այս խոսքին՝ … Read more

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների, որոնց միավորել էին քրիստոնեական հավատքն ու Հայ Եկեղեցու հանդեպ սերը։ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում ուխտավոր երիտասարդները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին՝ աղոթքով և Սուրբ Հաղորդությամբ նորոգելով իրենց ուխտը Աստծո հետ։ Պատարագից հետո, կազմակերպիչների հրավերով, երիտասարդների հետ հանդիպել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս … Read more

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

10 Օգոստոսի, 2026 Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ հոգևոր-եկեղեցաբանական բանախոսությամբ՝ անդրադառնալով ծխական համայնքի էությանը, հոգևոր հովվի ծառայությանը, երիտասարդի եկեղեցական ինքնությանը և համայնքային առաջնորդության քրիստոնեական ընկալմանը։ Բանախոսության սկզբում Ռուբեն Սրբազանն ընդգծեց, որ երիտասարդական միությունների … Read more

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են», բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են, Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման արարողությանն ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ «Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր ճամբարի ութսուն մասնակից փոքրիկների, այլև ութսուն ութսուն ապագա, ութսուն դեռ չբացված գիրք, որի ամենագեղեցիկ էջերը դեռ առջևում են։ … Read more

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։ Օրը մեկնարկեց միասնական աղոթքով, … Read more

Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստնությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ․ Հայր Ռուբեն

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ Սրբոց թարգմանչաց տոնի առթիվ. «Որտեղ ձեր գանձն է, այնտեղ է նաև ձեր սիրտը» (Ղուկ․ ԺԲ 34) «Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ, Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ, Այսօր Հայոց Եկեղեցու ամենալուսավոր տոներից մեկն է՝ «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ», մեր … Read more

Կարող են փակել եկեղեցու դռները, բայց հնարավոր չէ փակել Աստծուն փնտրող մարդու սիրտը. Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզ է կարդացել Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձի առթիվ; «Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ»։ «Այսօր փրկություն եկավ այս տան վրա» (Ղուկ. 19։9) Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ, սիրելի՛ հոգևոր հայրեր, Արարատ քաղաքի բարեպաշտ զավակներ, Շնորհառատ և հիշարժան օր է այսօր մեր քաղաքի հոգևոր տարեգրության մեջ, Սուրբ … Read more

Ընտրությունը այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ Հայր Ռուբեն

Ընտրությունների շեմին մեր հասարակությունը հոգնած է, բևեռացված, հիասթափված, հաճախ նաև ներքին անապատի մեջ, Եղիա մարգարեի հիշատակության օրվա առիթով երեկվա պատարագի ժամանակ ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ ««Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից» (Գ Թագ․ 18։21) … Read more

Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան

Այսօր Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Մասյացոտնի թեմից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մասյացոտնի թեմի հոգևորականներ, հյուրեր և բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ռուբեն Սրբազանն իր հայրական պատգամն է հղել ներկաներին՝ մասնավորապես … Read more

Չորս վարդապետներ եպիսկոպոս կդառնան․ Վեհափառի ձեռամբ տեղի կունենա ձեռնադրություն և օծում

Մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ … Read more