Ընտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության … Read more

Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը չպետք է անտեսվի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել … Read more

«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։ Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա … Read more

Մանե Թանդիլյան. Խնդիրը այն կառավարման համակարգն է, որտեղ չափազանց մեծ իշխանություն կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի իրական խնդիրը այս կամ այն անձը չէ։ Խնդիրը այն կառավարման համակարգն է, որտեղ չափազանց մեծ իշխանություն կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում։ Երբ վարչապետը միաժամանակ վերահսկում է գործադիր իշխանությունը, ազդում է խորհրդարանի վրա, նշանակում է ուժային կառույցների ղեկավարներին և լծակներ ունի դատական համակարգի նկատմամբ, պետությունը սկսում է … Read more