ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (16,250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ … Read more

Նաիրի վիզայի հետ կապված որոշ խնդիրներ կան. ՀՖՖ-ն վստահեցրել է, որ ամեն ինչ կլուծվի․ Թիկնիզյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղից առաջ դեռևս որոշակի խնդիրներ ունի մուտքի վիզայի հետ կապված։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը՝ Ալեքսանդր Կլյուևը: «Դեռևս կան վիզայի հետ կապված որոշ խնդիրներ։ Նաիրը մեկնել է ազգային հավաքականի ճամբար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրան վստահեցրել է, … Read more

Յուվենտուսի Հայաստանի ակադեմիայում գործելու են և՛ անվճար, և՛ վճարովի խմբեր․ ՀՖՖ նախագահը ԿԳՄՍ նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ շրջայց է կատարել Ավանի ենթակառուցվածքում

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ԿԳՄՍ նախարարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը և Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը շրջայց են կատարել Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի Ավանի ենթակառուցվածքում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մոտ 2 հա մակերեսով տարածքում կառուցվում է 4 խաղադաշտ՝ երկուսը 20×40, մեկը 40×60, ևս մեկը 105 մետրանոց։ 1 արհեստական խոտածածկով փակ դաշտ … Read more

ՀՖՖ-ն տեղեկություն է տարածել Իռլանդիա – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

2025 թվականի հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։ Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել խաղին, կարող են գնել տոմսեր՝ անցնելով ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։ «Ավիվա» մարզադաշտում մեր երկրպագուներին հատկացված տեղադիրքին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարում:

«Ես այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժե 6,5 միլիոն դոլար»․ Գեղամ Մանուկյան

Հանձնաժողովը պիտի ունենա 5 անդամ, սկզբում 3 անդամ էր, հիմա՝ 4, շուտով նորից կլինի 3, քանի որ անդամներից մեկի լիազորությունների ժամկետը լրանում է․ խորհրդարանում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ Վերջինս հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ հանձնաժողովը երկու տարի նախագահ չունի։ «Հարցը քվեարկության չենք դրել, որպեսզի ինքս … Read more

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ: ԴարպասապահներՀենրի Ավագյան – «Փյունիկ»Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» ՊաշտպաններԿամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)Սերգեյ Մուրադյան – «Նոա»Ալբերտ Խաչումյան – «Արարատ» ԿիսապաշտպաններԺիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»Նարեկ Աղասարյան – «Որարտու»Գոռ Մանվելյան – «Նոա»Վահան Բիչախչյան – «Լեգիա» … Read more

«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը

Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը:   «1) Եթե իսկապես կանխատեսել էիք, որ տոմսերի պահանջարկը լինելու է այսպիսի ծավալի (հարյուր հազարավոր հայտեր), ապա ի՞նչ կանխարգելիչ քայլեր եք ձեռնարկել, որպեսզի կայքը չփլուզվեր և այս խայտառակ իրավիճակը … Read more

ՀՖՖ-ն անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի շուրջ աղմուկին

Դիտում ՝ 25 852 ՀՖՖ-ն անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի շուրջ աղմուկին: «Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14 հազար երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470 հազար մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 … Read more

Նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։ Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի … Read more

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքի վերաբերյալ։ «Հարգելի՛ երկրպագուներ, Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք ներկայումս կարգավորվում են։ Այսօր, ժամը 14:00-ից, Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կգործարկվի հերթային համակարգ, որը կդարձնի գնման … Read more