Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքի վերաբերյալ։
«Հարգելի՛ երկրպագուներ, Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք ներկայումս կարգավորվում են։
Այսօր, ժամը 14:00-ից, Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կգործարկվի հերթային համակարգ, որը կդարձնի գնման գործընթացը ավելի պարզ ու անխափան»,– ասված է ՀՖՖ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։