Այսօր պայքարի լեզուն պետք է փոխվի. Դավիթ Անանյան – Live News

«Կան քաղաքական պահեր, երբ իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ որպես մեկ ամբողջական պատկերի մաս։ Սահմանադրական դատարանի որոշումը, խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, հանրության լռությունը, ուժային կառույցների ակտիվացումը, առավոտյան լրահոսում հայտնված խուզարկությունների ու փաստաբանների մուտքը խոչընդոտելու մասին տեղեկությունները տարբեր դրվագներ չեն։ Դրանք նույն գործընթացի տարբեր արտահայտություններն են»,-գրում է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։ Նա … Read more

«Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։ Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում … Read more

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 7-րդ օրը շրջել են Անի համայնքում և բնակիչներին ներկայացրել իրենց ծրագրերը։ Կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյան նշել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, և դրա համար յուրաքանչյուր տարածաշրջան պետք է ունենա իր արդյունաբերական գոտիները։ «Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում, և դա պատահական ընտրություն չէ»,- նշել է … Read more

Անկեղծ ասած՝ ուրախացա, երբ պարզվեց քարոզարշավին բղավող մարդու մոտիվացիան․ Դավիթ Անանյանը Էրեբունիում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ Էրեբունիում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի աներն իրենց քարոզարշավի ժամանակ բարձրաձայն բղավում է՝ ոչ մեկին խոսքի հնարավորություն չտալով՝ մոլեգին պաշտպանելով գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես գրել է․ «Երեկ քարոզարշավի հերթական օրն էր։ Էրեբունի վարչական շրջանում շրջում էինք, զրուցում մեր … Read more

Մարտական ենք տրամադրված․ Դավիթ Անանյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է հարկային փոփոխությունները

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը Գյումրիում նշել է, որ «Միասնության թևերի» ծրագրով շրջանառության հարկը վերացվելու է, և դրա փոխարեն գործելու է 5 տոկոս առևտրի հարկ։ Մանրամասները՝ տեսանյութում https://youtube.com/shorts/9gsHy0pQ8cg?si=fGOky0830b5UKBYG ։

Խորքային փոփոխություններ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք․ Դավիթ Անանյան

Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ և չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ՝ տնտեսությամբ պայմանավորված պետություն։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Դավիթ Անանյանը։ Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը։ Նա նկատել է, որ գործող իշխանությունների … Read more

Մենք մտադիր ենք փոխել այս իրավիճակը․ պետությունը պետք է օգնի գյուղացուն․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Իրավիճակը հասել է այն կետին, որ գյուղացին չի մշակում անգամ իր հողը, նույնիսկ տնամերձը․ Գեղհովիտի բնակչի այդ մտահոգություններին պատասխանել են Արման Թաթոյանն ու Դավիթ Անանյանը։ «Մենք մտադիր ենք փոխել այս իրավիճակը․ պետությունը պետք է օգնի գյուղացուն՝ ապահովելով իրացման շուկաներ, որ իր արտադրանքը վաճառվի։ Պետք է ստեղծի մանրամեծածախ վաճառքի վայրեր, սահմանի երաշխավորված նվազագույն գներ և տրամադրի … Read more

ԱՄՆ-Իրան բանակցությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը գրում է․ «Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը։ ԱՄՆ–Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն … Read more